Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը,- նշել է մեր երկրի ղեկավարը՝ Երևանում հյուրընկալելով վրաց գործընկերոջը:
Վարչապետն այսօր Իրակլի Կոբախիձեի հետ նախագահել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:
Տնտեսական հարցերից բացի գործընկերները քննարկել են նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված գործընթացները:
Ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանի Կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։