Մենք պատրաստ ենք է՛լ ավելի ինտենսիվացնել ջանքերը այս տարածաշրջանում երկկողմանի ընդունելի նախագծեր հաստատելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանի գործընկերությունը, էլ ավելի ուզում ենք խորացնել ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Կարծում եմ՝ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար, և մենք հիացած կլինենք՝ տեսնելու մեր հարևան պետությունների հարաբերություններն է՛լ ավելի զարգացած միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա:
Ելույթի ավարտին Բոճորիշվիլին Հայաստանի արտգործնախարարին հրավիրեց Վրաստան: Միրզոյանն ընդունեց առաջարկը: