Հայաստանում են «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքը համակարգող ընկերության ներկայացուցիչը տեղեկացել է, որ փաստաթղթային հարցերը կտևեն մինչև գարնան վերջ, ամռանը գլխավոր հատակագիծը կամբողջացնեն, իսկ արդեն 2026-ից կսկսեն բուն շինարարական գործընթացը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսում են առաջիկայում ծրագրի շրջանակում համաժողով կազմակերպել:
Մանրամասները՝ տեսանյութում։