ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել 2023 թվականին գերեվարված կին գերու՝ իսրայելական բանակի զինծառայողի, որը գերության մեջ է եղել 482 օր: Նա տեղափոխվել է Իսրայել: Ավելի վաղ պաղեստինյան շարժումն ազատել էր 7 պատանդի՝ Իսրայելի 2 քաղաքացու և 5 օտարերկրացու:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։ Հրադադարի համաձայնության շրջանակում Իսրայելն էլ պետք է ազատ արձակի բանտերում պահվող 1900 պաղեստինցու։ 290-ն արդեն ազատվել է:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։