Վրաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է այդ երկրի արտգործնախարարը Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում: Վրաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է հարևան երկրի արտգործնախարարը Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում:
Մակա Բոճորիշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար լինի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է՝ Հայաստանի կառավարությունը նվիրված է խաղաղության օրակարգին և հետամուտ է լինելու դրան: Միրզոյանը նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Բոճորիշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար լինի:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է՝ Հայաստանի Կառավարությունը նվիրված է խաղաղության օրակարգին և հետամուտ է լինելու դրան: Միրզոյանը նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։