Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ: Նա նաև կզբաղվի ժամանակավոր օրենսդիր խորհրդի ձևավորմամբ, որը կգործի մինչև նոր սահմանադրության ընդունումը: Բացի դրանից՝ Սիրիայի նոր իշխանությունը ցրել է բանակն ու անվտանգության ծառայությունները: Դրանց փոխարեն կձևավորվի նոր կառույց, որը կապահովի քաղաքացիների անվտանգությունը:
Նաև հայտարարվել է Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության լուծարման մասին, որը Սիրիայում իշխանության էր 1963 թվականից։ 2000 թվականից այն գլխավորում էր Բաշար Ասադը։
Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է, որ նոր իշխանության նպատակն է վերականգնել երկրում օրինականությունը, արդարությունը և կանխել վրեժխնդրության դրսևորումները: «Մենք ցանկանում ենք վերակառուցել պետական ինստիտուտները, տնտեսական ենթակառուցվածքը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը»,- նշել է Սիրիայի անցումային շրջանի նախագահը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։