ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ։ X-ի իր էջում նա հետևյալ գրառումն է կատարել․
«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի և ուղղաթիռի ողբերգական վթարի լուրով։ ՀՀ անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին։ Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանզաս նահանգից Վաշինգտոն թռչող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռին, երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը: Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ուղղաթիռում՝ երեք զինվորական: