Վրաստանի արտգործնախարարության ղեկավարը «քաղաքականապես սխալ» է անվանել Վրաստանի հետ առանց վիզայի համաձայնագրի մի մասն անորոշ ժամկետով կասեցնելու՝ Եվրոպական խորհրդի որոշումը։
Սա նշանակում է, որ վրացի դիվանագետներն ու պաշտոնյաները (ազգային և տարածաշրջանային կառավարությունների և խորհրդարանների, Սահմանադրական և Գերագույն դատարանների անդամներ) ԵՄ տարածք մուտք գործելու համար պետք է վիզա ստանան: Մինչդեռ սովորական քաղաքացիները դեռևս կկարողանան օգտվել առանց վիզայի ռեժիմից ԵՄ կարճատև ուղևորությունների համար, նշված է Եվրոպական խորհրդի կայքում
Խորհրդարանի ընտրությունում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երեք ամիս։ Ընդդիմությունն արդյունքները կեղծված է համարում, անցյալ տարի էլ Վրաստանի խորհրդարանն ընդունեց վիճահարույց օրենքներ, որոնք, ըստ Բրյուսելի, խաթարում են հիմնարար ժողովրդավարական իրավունքները:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մակա Բոճորիշվիլին, սակայն, համաձայն չէ դրա հետ և ընդգծել է Թբիլիսիի պատրաստակամությունը՝ շարունակելու ԵՄ անդամակցության ճանապարհը։