Կարևոր է ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը, հավելել՝ Բաքուն շարունակելու է այդ ուղղությամբ իր կառուցողական ջանքերը։ Միևնույն ժամանակ Ջեյհուն Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին՝ ռևանշիզմի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար և նշել, թե ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։