Օրերս Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, իսկ Սոնա Ղազարյանը ևս մեկ տարով վերընտրվել ԵԽԽՎ-ի երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ: Ղազարյանը, ի դեպ, վեհաժողովի նստաշրջանի այսօրվա ելույթում մտահոգություն է հայտնել, որ ուժի կիրառումը դառնում է նորմալ, ավելանում են ատելության խոսքն ու ապատեղեկությունը: Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ Դիանա Գասպարյանն է ներկայացնում:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: