Ավելի քան 350 հազար անձ է օգտվել 30 տոկոս բոնուսային համակարգից՝ վճարելով ճանապարհային երթևեկության տուգանքը 15 օրվա ընթացքում: Ընդհանուր 1 միլիոնից ավելի տուգանք է վճարվել 30 տոկոս պակաս: 20 տոկոս բոնուսային համակարգից էլ օգտվել է ավելի քան 80 հազար մարդ: Ի դեպ, վերագործարկված Road Control Armenia հավելվածով քաղաքացին կարող է տեսանկարահանել տրանսպորտային միջոցի խախտումը, ուղարկել ոստիկանություն: Արդեն 2800 քաղաքացի է գրանցվել այդ համակարգում:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: