Խուզարկությամբ Իրանից Հայաստան 10 կիլոգրամ թմրանյութի ներկրման դեպք է բացահայտվել: Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներից մեկը Իրանի քաղաքացու հետ պայմանավորվել էր թմրամիջոցի մի մասը տեղադրել Երևանի տարբեր հատվածներում, մյուս մասը իրացնել Տելեգրամի միջոցով: Գործով 3 անձ կալանավորված է, թմրամիջոցը Հայաստան ուղարկող իրանցին փնտրվում է: Հիշեցնեմ, Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու մեկ այլ դեպք էլ դեկտեմբերին էր բացահայտվել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: