Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական հակամարտության մասին: Ռուսաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցելը բարդ կլինի, քանի որ նա, ըստ Պուտինի, ոչ լեգիտիմ նախագահ է ու հատուկ հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է բանակցություններ վարել իր հետ: «Բայց եթե նա ուզում է մասնակցել բանակցություններին, ես հատուկ խումբ կստեղծեմ»,- հավելել է Պուտինը, նշել՝ հարկավոր է փոխզիջումային լուծումներ գտնել:
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում: