Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի շրջանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ գիշերը երկրի ինը շրջանում խոցվել է 104 անօդաչու թռչող սարք։
Սմոլենսկի մարզում անօդաչուներից մեկը խոցվել է «միջուկային էներգիայի օբյեկտի վրա հարձակվելու փորձի ժամանակ», ասել է շրջանի նահանգապետ Վասիլի Անոխինը։ Թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, չի հաղորդվում։ РБК-ն, սակայն, պարզաբանել է, որ թիրախում եղել է Սմոլենսկի ատոմակայանը։ Ըստ Անոխինի՝ զոհեր և ավերածություններ չկան։
Անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել նաև Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո արդյունաբերական գոտու «օբյեկտներից մեկի» տարածքում, «հրդեհ» է բռնկվել, ասել է շրջանի նահանգապետ Գլեբ Նիկիտինը։ Ռուսական Telegram ալիքները հայտնել են, որ հարձակման ենթարկված օբյեկտը ԼՈՒԿՕՅԼ-Նիժնի Նովգորոդնեֆտեօրգսինտեզ նավթային պահեստն է, տուժածներ չկան, ավելի ուշ ձեռնարկությունը դադարեցրել է աշխատանքը:
Նույն գիշերը «թռիչքների անվտանգությունն ապահովելու համար» սահմանափակվել են աշխատանքները Կազանի և Սանկտ Պետերբուգի օդանավակայաններում: