ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով տրանսպորտի 150 դրամ սակագնի սահմանմանը։
«Տրանսպորտի սակագինը կլինի 150 դրամ: «Քաղաքացիական պայմանագիր» թիմի քաղաքական հենարանը Հայաստանի քաղաքացին է: Այդպես է եղել առաջին իսկ օրվանից, այդպես է լինելու միշտ»,- գրել է նա:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ տրանսպորտի սակագնի փոփոխություն է նախատեսվում՝ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։
Մանրամասները՝ տեսանյութում։