Սերբիայում կրկին զանգվածային ցույցեր են անցկացվել: Քաղաքացիները փակել են Բելգրադի կենտրոնական փողոցները:
Ակցիայի մասնակիցները պահանջել են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, երբ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ էր զոհվել: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ ցուցարարները բողոքել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարած քաղաքականության և երկրում կոռուպցիայի դեմ:
Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել: