Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարածքին: Ուկրաինական կողմի տվյալով՝ Խարկովում խաղաղ բնակիչներ են տուժել, վնասվել են բնակելի շենքեր, արտադրական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել:
Թիրախում է հայտնվել նաև Օդեսան, վնասվել են քաղաքացիական կառույցներ, ավտոմեքենաներ, կան վիրավորներ:
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուներ են խոցվել Բելգորոդի և Բրյանսկի մարզերում:
Բարդ իրավիճակ է մարտի դաշտում: ՌԴ ՊՆ տվյալով՝ ռուսական ուժերն առաջխաղացում ունեն Դոնբասում: Կուրսկի ուղղությամբ լարվածությունը ևս պահպանվում է: