Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը մեկնել են Դամասկոս: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Սիրիա` 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Ենթադրվում է, որ այցի օրակարգում, ի թիվս այլոց, լինելու է Սիրիայում ռուսական ներկայության հարցը: Օրերս հայտնի է դարձել, որ նոր իշխանությունը խզել է Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը, որը ռուսական կողմի հետ կնքվել էր 2019 թվականին՝ 49 տարով: Ըստ փաստաթղթի՝ ռուսական կողմը պետք է 500 միլիոն դոլարից ավելի ներդրումներ կատարեր և կառավարեր նավահանգիստը»։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։