«Զանգեզուրի միջանցքի», «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը հայկական տարածքների բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր են. ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամները նշել են, որ Բաքուն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները, կոչ արել վերադառնալ միջազգային իրավունքի ակունքներին և ՄԱԿ-ի համակարգին: Բաքվում ընթացող ԼՂ նախկին ղեկավարության դատավարությանը վերջ տալու համատեքստում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը հայտարարել է՝ Բաքուն պետք է ապահովի մարդու իրավունքները, այդ թվում՝ արդար դատավարության իրավունքը:
Մանրամասները՝ տեսանյութում։