Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևն այցելել է Թուրքիայի և Սիրիայի սահման:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միրզոևը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի և այլ հրամանատարների հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ կմասնակցի Սիրիայի վերականգնմանը: