ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, 150 դրամ սակագնին և դրա հետ կապված քննարկումներին։
«150 դրամի, ռեֆորմի և մնացածի մասին» վերտառությամբ տեսանյութում Ալեքսանյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ եղել է տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարողներից, քանի որ ակնհայտ էր՝ չի կարող ամեն անգամ ստացվել այնպես, որ նստես տրանսպորտ՝ այն ռիսկով, որ կարող է դուռը պոկվի, բացվի, դու ընկնես։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ տրանսպորտի սակագնի փոփոխություն է նախատեսվում՝ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։
Մանրամասները՝ տեսանյութում։