Հունվարի 28-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղին:
Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը, ինչպես նաև երկու երկրներում տեղի ունեցող՝ միջազգային նշանակության բազմաբնույթ միջոցառումներին երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ: