Հայաստանը նշում է Բանակի օրը: Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին:
Տոնի առիթով շնորհավարական ուղերձներում ընդգծվել է բանակի դերը երկրի պաշտպանության և անկախ պետականության կայացման գործում: