Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ողջունել եմ հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը։
Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- գրել է նախարարը։