Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ երկուշաբթի սկսել են վերադառնալ պատերազմից տուժած Գազայի հատվածի հյուսիսային հատված։ Ակնկալվում է, որ տարածաշրջանի կենտրոնական և հարավային հատվածում գտնվող շուրջ 650 հազար պաղեստինցի կվերադառնա հայրենիք՝ հյուսիս: Անցակետի բացման առաջին երկու ժամում արդեն վերադարձել է 200 հազար մարդ։
Իսրայելը թույլ չէր տալիս պաղեստինցիներին վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չէր ազատել պատանդ Արբել Եհուդին, որը իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ պետք է ազատ արձակվեր շաբաթ օրը: Սակայն Նեթանյահուի գրասենյակն ավելի ուշ հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգշաբթի երեք պատանդի, այդ թվում՝ Եհուդին և երեք այլ պատանդի ազատ արձակելու վերաբերյալ:
ՀԱՄԱՍ-ը վերադարձն անվանել է պաղեստինցիների «հաղթանակ», ինչը «նշանակում է օկուպացիայի և տեղահանման ծրագրերի ձախողում ու պարտություն»։ «Իսլամական ջիհադ» խմբավորումն էլ դա անվանել է «պատասխան բոլոր նրանց, ովքեր երազում են տեղահանել մեր ժողովրդին»: