Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի սովորողները նախագծային աշխատանքի շրջանակներում իրենց դպրոցի նոր մասնաշենքի նախագիծ են սարքել և ուղարկել մեզ, որ դպրոցաշինության ծրագրերում հաշվի առնենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նոր չափորոշիչը նաև սրա մասին է, որ իրենց ստացած գիտելիքը դարձնեն հմտություն և կիրառեն կարևոր թեմաների և խնդիրների կարգավորման համար։
Շնորհակալ եմ, սիրելի սովորողներ, կքննարկենք»,- գրել է նախարարը: