ԵՄ խորհուրդը՝ երկուշաբթի արտաքին հարցերով հրավիրված նիստում, որոշում կկայացնի կասեցնել Սիրիայի էներգետիկայի, տրանսպորտի ոլորտների ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ, որոնք խոչընդոտում են երկրի տնտեսական կայունացումն ու վերականգնման գործընթացի մեկնարկը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում խորհրդի նիստից առաջ։
Նա բացատրել է, որ պատժամիջոցների այս կասեցումը կիրականացվի քաղաքական անցման գործընթացում բոլոր սիրիացիներին ընդգրկելու ակնկալիքով, այն կապահովի «վճռական միջոցներ՝ երաշխավորելու անվտանգությունը, հատկապես անողոք պայքարը ԻՊ-ի վերածննդի ցանկացած ձևի դեմ, Բաշար ալ Ասադի ռեժիմի քիմիական պաշարների բացահայտումն ու ոչնչացումը»: