Ստրասբուրգում մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նստաշրջանը: Պատգամավորները քննարկումներ կանցկացնեն Գազայում հումանիտար ճգնաժամի և միջազգային կարգի նորացման անհրաժեշտության, Բելառուսի նախագահի ընտրության, Վրաստանի խորհրդարանի ընտրության, Եվրոպայում ներգաղթի ու բնակչության ծերացման խնդրի, վարձկանների և մասնավոր ռազմական ընկերությունների խնդիրների, սոցիալական ցանցերում բովանդակության, խոսքի ազատության և այլ հարցերի վերաբերյալ։ Թեմաներից մեկն էլ լինելու է ԵԽԽՎ-ում մեկ տարի առաջ ձայնի իրավունքից զրկված Ադրբեջանիպատվիրակության ճակատագրի հարցը։
Լիագումար նիստի առաջին օրը բանավիճել են ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության լիազորությունների հարցի շուրջ։ Այժմ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը 24 ժամվա ընթացքում պետք է պատրաստի զեկույց և համապատասխան բանաձևի նախագիծ։ Հարցի քվեարկությունը տեղի կունենա հունվարի 29-ին։