ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների:
«Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և վերջում էլ միասին ճաշեցինք՝ ունենալով հետաքրքիր զրույց։
Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ՝ մեր զինծառայողներին ցանկացա բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ»,- գրել է Սիմոնյանը։