«Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը մեր երկրի վարկանիշը անփոփոխ է թողել: 2025-ի համար կանխատեսվել է 4.7 տոկոս տնտեսական աճ: Նախորդ տարիների բարձր տեմպի փոխարեն աճի դանդաղումը «Ֆիթչը» պայմանավորում է բարձր աճ ապահոված գործոնների չեզոքացմամբ: Խոսքն առաջին հերթին այլ երկրներից մեր երկիր եկող կապիտալի ու մարդկանց ներհոսքի մասին է: Տնտեսական աճի տեմպի դանդաղման վրա ազդող հաջորդ գործոնը, ըստ մասնագետների, Ամուլսարի հանքի շահագործման ժամկետների երկարաձգումն է:
Մանրամասները՝ տեսանյութում: