Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մակարդակով, սակայն Վաշինգտոնից համապատասխան հարցումներ չեն ստացվել` հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ մենք ոչ մի ազդակ չենք ստացել ամերիկացիներից։ Ուստի մենք աշխատում ենք, ինչպես ասում են, մեր ժամանակացույցի համաձայն, պատրաստակամությունը պահպանվում է։ Պատրաստակամությունը պահպանվում է նաև ամերիկյան կողմում»,- ասել է Պեսկովը: ԱՄՆ նորընտիր նախագահը վերջին օրերի մի քանի անգամ անդրադարձել է Պուտինի հետ հանդիպման թեմային՝ շեշտելով, որ պատրաստ է հնարավորինս շուտ հանդիպել Կրեմլի ղեկավարի հետ:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: