Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժը, կառավարել երթերը և միջակայքերը: Քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կենսազուգարաններ տեղադրելու մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է:
Խորհրդակցության մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: