Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր՝ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։
Երևան-Դելի թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ 10 րոպե։
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։
Armenian Airlines-ի առավելություններն են՝
-
ձեռքի ուղեբեռ՝ 1 հատ մինչև 7 կգ - 55 x 40 x 20 սմ. մանրամասները՝ հղումով.
-
սակագնային 90% զեղչ՝ 0-2 տարեկան երեխաների համար.
-
սակագնային 15% զեղչ՝ 2-12 տարեկան երեխաների համար.
-
նախքան մեկնումը տոմսը փոխանակելու և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն:
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում:
Նշենք, որ այս տարի նախատեսվում են մի շարք նոր այլ ուղղություններ։