«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների իրականացնում են ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի ուսումնասիրություն։
2024 թվականի ընթացքում ուսումնասիրվել են 1658.1 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածներ, այդ թվում՝ միջպետական նշանակության՝ 995.25 կմ և հանրապետական նշանակության՝ 662.85 կմ։
Ավտոմոբիլային ճանապարհների հետազոտման նպատակն է պարզել ասֆալտբետոնե ծածկի առկա վիճակը՝ վերականգնման ռազմավարություն մշակելու համար։ Ասֆալտբետոնե ծածկի ուսումնասիրությունն իրականացվում է անհարթության միջազգային ցուցչի IRI (մմ/մ) որոշման և ակնադիտական հետազոտման միջոցով։