1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 62 միլիարդ 337 միլիոն դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, կամ հարկերի մասով ավելի է հավաքագրվել 130 միլիարդ 260 միլիոն դրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 333 միլիարդ 670 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 401 միլիարդ 594 միլիոն դրամ, կամ պակաս է հավաքագրվել շուրջ 67 միլիարդ 923 միլիոն դրամ։