Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է մշակվել սպառողների իրավունքների պաշտպանության ընդլայնման ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՄՊՀ-ից:
Ըստ այդ նախագծի՝ ՄՊՀ-ի լիազորություններն այս ուղղությամբ էականորեն ընդլայնվելու են և այն դառնալու սպառողների կոլեկտիվ շահերի պաշտապանություն իրականացող կենտրոնական մարմին։
Միաժամանակ մեխանիզմներ են մշակվում նաև սպառողների անհատական շահերի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ նախատեսվում է ունենալ էլ․ հարթակ, որի միջոցով սպառողն իր բողոքը կարող է ուղղել տնտեսվարողին, բացասական արձագանքի դեպքում այն կուղղորդվի մասնագիտական հասարակական կազմակերպություններին։