Վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ:
Լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք, որից 13-ը չեն համապատասխանել պահանջվող ստանդարտներին։ Մասնավորապես՝ լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել , իսկ քլորիդների զանգվածային մասն ավելի է եղել սահմանվածից։
Տնտեսվարողները տուգանվել են։