2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտել գյուղմթերքի ուշ վճարումների նոր կարգավորումները, որոնց համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները պետք է իրականացվեն 30 օրվա ընթացքում: 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը՝ առանց վարչարարության, մինչև նոր օրենսդրական կարգավորումների կիրառումը, ամբողջությամբ մարել են ունեցած պարտավորությունները: Մնացած 7-ի նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ, որոնց ընթացքում մատակարարների հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները կատարվել են։ Այժմ աշխատանքներ են տարվում 2024 թվականի 2-րդ կիսամյակի պարտքերի առնչությամբ։ Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ:
Նոր կարգավորումներ էին սահմանվել նաև առևտրային ցանցերի և մատակարարների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որտեղ նույնպես առկա է դրական դինամիկա․ շուրջ 1,7 մլրդ դրամի նախկինում կուտակված պարտքեր են մարվել՝ առանց վարչարարություն իրականացնելու։