2024 թվականին հակամրցակցային համաձայնության հատկանիշներով վարույթ է հարուցվել բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել։ Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ:
նա նաև նշել է, որ ընկերությունները ընդհանուր առմամբ գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։
Բենզինի և դիզելային վառելքի շուկան նաև ընդգրկված է եղել 2024 թվականին իրականացված ոլորտային ուսումնասիրությունների ցանկում։