2024 թվականին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն իսկ գանձվել է պետական բյուջե: Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ:
Ըստ ՄՊՀ նախագահի՝ հաշվետու տարում հարուցվել է գերիշխող դիրքի չարաշահման 26 վարույթ, որից 22-ը ավարտվել են, բանակցային ուժեղ դիրքի չարաշահման 10 վարույթ, որից 8-ն ավարտվել են, հակամրցակցային համաձայնությունների 3 վարույթ, որից 1-ը ավարտվել է, պետական օժանդակությունների գնահատման 3 վարույթ, որից 2-ն ավարտվել են, անբարեխիղճ մրցակցության 20 վարույթ, որից 20-ն ավարտվել են, սպառողների շահերի պաշտպանության մասով 182 վարույթ, որից 149-ը ավարտվել են։