Հունվարի 27-ին՝ ժամը 13:28-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին մարվել՝ 14:12-ին: Նկուղում այրվել է կուտակած շինարարական աղբ: