Հունվարի 27-ին ահազանգ է ստացվել ՆԳՆ-ում, որ Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Կորյունի փողոցում վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է գազի բալոնը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, 1 անձ հոսպիտալացվել է»,- ասաց նա: