Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում․ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Երևանի մետրոպոլիտենից ներկայացրել են վիճակագրական տվյալներ՝ նախորդ շաբաթվա վերաբերյալ։
Շաբաթվա ուղևորահոսք
Հունվարի 20-26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411.412 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
-
808-ը՝ երեքվագոնանի,
-
1078-ը՝ երկուվագոնանի,
-
1024-ը՝ մեկվագոնանի։
Կատարողականը՝ 100․1%
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները։