Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է Միացյալ Նահանգներից արտաքսվող ներգաղթյալներին ընդունելու վերաբերյալ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած բոլոր պայմաններին։ Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է նախագահ Թրամփի բոլոր պայմաններին, այդ թվում՝ Կոլումբիայից ԱՄՆ ներգաղթած ու այնտեղ հաստատված բոլոր ապօրինի ներգաղթյալների ընդունմանը՝ առանց սահմանափակման և ձգձգումների։
Միևնույն ժամանակ Կոլումբիայի քաղաքացիների և այդ երկրից բեռների դեպքում սահմանային հսկողությունը, ինչպես նաև բարձրաստիճան անձանց նկատմամբ մուտքի արտոնագրի սահմանափակումները կպահպանվեն, քանի դեռ Կոլումբիան չի ընդունել վերադարձվող ներգաղթյալների առաջին խմբին։