Բելառուսի նախագահի ընտրության նախնական արդյունքի համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է ստանալով ձայների 86,82 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է Բելառուսի ԿԸՀ-ն։
2020 թ․ ընտրության ժամանակ Լուկաշենկոն ստացել էր ընտրողների ձայների 80,10 տոկոսը։ Ընտրության վերջնական արդյունքները կհայտարարվեն փետրվարի 3-ին։
2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի քան 6,9 մլն մարդ: Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում էր ԿԸՀ գրանցած հինգ թեկնածու:
Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից․ պետական բարձրագույն այս պաշտոնը նա կզբաղեցնի արդեն յոթերորդ անգամ։