Շիրակի մարզպետը Գյումրու բժշկական կենտրոնի խնդիրները քննարկել է տեղում, անդրադարձել քաղաքացիների բողոքներին: Մարզպետ Առուշանյանը ստվերային շրջանառության պատճառ է համարել բուժանձնակազմի ցածր աշխատավարձը: Նրա գնահատականով՝ հաստիքացուցակը ուռճացված է, արժանապատիվ աշխատավարձի համար պետք է վերանայվեն որոշ ծառայությունների գներ: Բայց և բուժհաստատության զարգացման ծրագրից պետք է շահի նաև բնակչությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։