Մեր երկրում հաշվառված է 913 հազար տրանսպորտային միջոց: Միայն վերջին 5 տարում դրանց թիվն ավելացել է 80 հազարով: Զուգահեռ նաև վարորդական վկայականի պահանջարկն է ավելացել, ինչն իր հերթին նպաստել է հերթերի ավելացմանը: Գոյացող հերթերի պատճառներն, ըստ մասնագետների, տարբեր են՝ սկսած քննություն հանձնողների ուշացումից, վերջացրած կադրերի պակասով:
Հերթերի կառավարման համակարգում իրականացված վերջին փոփոխությամբ գործարկվել է հարթակ, որտեղ անձը կարող է ընտրել տեսական և գործնական քննության օրն ու ժամը: Տեղում առաջացող հերթերի խնդիրն էլ, փոխնախարարի խոսքով, լուծելու են հիբրիդ համակարգի միջոցով՝ համադրելով օնլայն և կենդանի հերթերը:
Լիանա Խաչատուրյանն է լսել ապագա վարորդների դժգոհություններն ու պատասխանատու գերատեսչության ու մասնագետների պարզաբանումները: