Մեր երկրում 7-8 տարեկան երեխաների 28 տոկոսն ավելորդ քաշ ունի:
Ապացուցված է, որ բարձր կալորիականությամբ սննդամթերքը, ճարպերը, շաքարն ու աղի չարաշահումն են ինչպես ճարպակալման, այնպես էլ շաքարային դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման պատճառը:
Ուսումնասիրելով հեռուստատեսությամբ հեռարձակված հինգ հազար գովազդ, որոնք ուղղված են հենց երեխաներին, Առողջապահության ազգային ինստիտուտը պարզել է, որ դրանցից 1600-ում գովաբանում են նրանց համար վնասակար սնունդն ու ըմպելիքը, այդ թվում՝ շոկոլադ, հրուշակեղեն, գազավորված ըմպելիքներ:
ԱՀԿ-ում վստահ են, որ ուսումնասիրությամբ պարզված տվյալները առողջապահության նախարարությանը կարող են օգնել՝ օրենսդրական կարգավորումներով կանխել երեխաներին ուղղված ագրեսիվ գովազդն ու վնասակար մարկետինգը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան