Հայ-ադրբեջանական սահմանազատումը կշարունակվի Հայաստանի հյուսիսից:
Պետական հանձնաժողովների այս որոշումը մասնագետները ճիշտ են համարում՝ առաջին սահմանազատումը սկսել են Տավուշից, ուրեմն այնտեղից էլ թող շարունակվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ հիմնավորում է՝ Տավուշում հատվածական սահմանազատումներ են արվել, հիմա սահմանը կդառնա ամբողջական:
Ըստ փորձագետների՝ այդ հատվածում Կիրանցի օրինակով ցավոտ կետեր այլևս չեն լինի:
Առայժմ հարցականի տակ է Ոսկեպարի ճանապարհի ճակատագիրը, սակայն հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում ակնարկել է, որ եթե իրենց տարածած հաղորդագրության մեջ գրված չէ, որ ճանապարհն անցնելու է Ադրբեջանին, ուրեմն չկա նման պայմանավորվածություն:
Իրինա Մկրտչյանն է ծանոթացել սահմանապահ գյուղերի բնակիչների անհանգստություններին ու սպասելիքներին: