Հայաստանի իշխանությունը ատոմակայանի և միջազգային մի շարք կազմակերպությունների մասնագետների հետ ակտիվ քննարկման փուլում է՝ երբ, ինչ հզորությամբ և ինչ տիպի պետք է լինի նոր՝ կառուցվելիք ատոմակայանը:
Հայաստանի գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը, երկրորդ երկարաձգումից հետո, մինչև 2036 թվականն է: Մինչև այդ, նորը պետք է կառուցված լինի:
Ժամկետները թեև սուղ են, քանի որ նոր էներգաբլոկի կառուցումը մինչև 10 տարի կտևի, սակայն այս պահին հստակ է միայն վայրը. այն կրկին Մեծամորում է լինելու:
Մասնագետները տարակարծիք են՝ մի մասը նոր էներգաբլոկի համար առաջարկում է 1000-1200 մեգավատտ հզորություն, մյուսները բավարար են համարում միջին՝ 5-ից 600 մեգավատտը:
Ավելի մեծ բանավեճի թեմա է ատոմակայանի տիպը:
ՄԱԿ-ի էներգետիկայի գծով փորձագետը, օրինակ, կողմ է 40-ից ավելի երկրում փորձարկված ու կես դարից ավելի շահագործվող ջրաջրային տեխնոլոգիային, երբ միջուկային ռեակտորում որպես ջերմակիր կիրառվում է ջուրը։
Դիտարկվում է նաև մոդուլային տարբերակը. նման առաջարկ հայկական կողմը ստացել է Միացյալ Նահանգներից և Չինաստանից:
Առաջնորդվել փորձված թանի սկզբունքո՞վ, թե՞ ընտրել նորամուծությունը. Մուշեղ Իսախանյանն է ծանոթացել ատոմակայանի արտադրական ցուցանիշներին ու անվտանգային աստիճանին: